Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

18 անհայտով հավասարման 6 հայտնիները

18 անհայտով հավասարման 6 հայտնիները
23.04.2014 | 12:17

Ապրիլի 23-ին արդեն նշանակված են ՀՀ կառավարության 18 նախարարներից 6-ը՝ (արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը): Եթե իսկապես կառավարությունում լուրջ փոփոխություններ են լինելու, մնացած 12 նախարարական պորտֆելների գոնե կեսը պիտի ստանան նոր անձինք: Առայժմ միակ նորությունը Կարեն Ճշմարիտյանի վերադարձն է կառավարություն: Դեռ թափուր են տարածքային կառավարման, առողջապահության, բնապահպանության, կրթության և գիտության, սփյուռքի, քաղաքաշինության, աշխատանքի և սոցիալական հարցերի, արդարադատության, գյուղատնտեսության, էներգետիկայի և բնական պաշարների, սպորտի և երիտասարդության հարցերի, ֆինանսների նախարարների պաշտոնները, ժամանակավորապես շարունակում են պաշտոնավարել նախորդ կառավարության նախարարները: Նրանց կեսը ակներևաբար կշարունակի աշխատել:

Դիտվել է՝ 1026

Մեկնաբանություններ